Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում հեղինակավոր «օրենքով գող» է ձերբակալվել

12 Նոյեմբեր, 2021 16:37
Մոսկվայում հեղինակավոր «օրենքով գող» է ձերբակալվել

Մոսկվայում ձերբակալվել է 55-ամյա «օրենքով գող» Սերգեյ Լևաշովը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Ռամս։ Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը։

Անձնական զննության ժամանակ նրանից առգրավել են 4 փաթեթ, որոնց մեջ մոտ 7 գրամ հերոին կար: Եթե ձերբակալվածի մեղքն ապացուցվի, նրան մինչև քսան տարի ազատազրկում է սպառնում։

«Ծագումով Տյումենի մարզից Լևաշովը Մոսկվայի տարածաշրջանի ամենահեղինակավոր սլավոնական գողերից է՝ Պետրիկի ու Շիշկանի հետ»,- գրում է աղբյուրը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին