Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կհանդիպեն. օրը և վայրը հայտնի է

12 Նոյեմբեր, 2021 16:10
Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կհանդիպեն. օրը և վայրը հայտնի է

Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Հայկո Մաասը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան երկուշաբթի օրը կհանդիպեն Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության երկրների հետ բանակցությունների շրջանակում: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը. փոխանցում է Ռիա Նովոստի-ն։ 

«Կեսօրից հետո տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը Արևելյան գործընկերության երկրների հետ, հիմնական թեման կլինի դեկտեմբերին սպասվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստումը։ Այս հանդիպման շրջանակներում գերմանացի և ֆրանսիացի ԱԳ նախարարնրը կհանդիպեն իրենց ուկրաինացի գործընկերոջ հետ»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին