Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարությունն ու ՄԱԶԾ-ն կհամագործակցեն սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

12 Նոյեմբեր, 2021 15:45
Արդարադատության նախարարությունն ու ՄԱԶԾ-ն կհամագործակցեն սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում։

Նախարար Անդրեասյանը կարևորել է համատեղ ծրագրերի շարունակականության ապահովումը և ողջունել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նոր ծրագրի՝ «ԵՄ-ն՝ հանուն արձագանքող և հաշվետու հաստատությունների՝ ոստիկանության և միգրացիայի ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» մեկնարկը։

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է վերը նշված ոլորտներում, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հակակոռուպցիոն աշխատանքներում համագործակցելու անհրաժեշտությունը և արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։

 

Լրահոս

Դիտել ավելին