Կարևոր իրադարձություններ

Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը կաթվածահար չէ. ոստիկանությունը պարզաբանում է տարածել

12 Նոյեմբեր, 2021 14:25
Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը կաթվածահար չէ. ոստիկանությունը պարզաբանում է տարածել

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Լրատվական կայքերից մեկում «Տաթևի ճանապարհը կաթվածահար է» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Ըստ տարածված տեղեկատվության՝ «ճանապարհին մի փոքր ձյուն է տեղացել, այն կաթվածահար է եղել, ավտոշարասյան ծայրը չի երևում»։ Նշենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված ճանապարհն (Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը) անցանելի է և այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է համապատասխան ծառայություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին