Կարևոր իրադարձություններ

Արմավիրում 68-ամյա բնակչուհու տնից ապօրինի զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

12 Նոյեմբեր, 2021 14:16
Արմավիրում 68-ամյա բնակչուհու տնից ապօրինի զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։

ԱԳ և ԸԲԿԲ-ում տեղեկություններ էին ստացել, որ Արգավանդ գյուղի 68-ամյա մի բնակչուհի տանը ատրճանակ է պահում։ Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելեցին նշված տուն։ Բացատրական աշխատանքի շնորհիվ տանտիրուհին ներկայացրեց ատրճանակի նմանվող առարկա և որսորդական հրացանի զարկանաձգանային մեխանիզմ։ Ըստ նրա՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել 1990-ական թվականներին՝ Արցախի պաշտպանական մարտերի ժամանակ։

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին