Կարևոր իրադարձություններ

Սյունիքի բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն. հաջորդ տարի չնախատեսված դաշտամիջյան ճանապարհներ էլ ենք կառուցելու. ՏԿԵ նախարար

12 Նոյեմբեր, 2021 12:15
Սյունիքի բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն. հաջորդ տարի չնախատեսված դաշտամիջյան ճանապարհներ էլ ենք կառուցելու. ՏԿԵ նախարար

Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա և շարունակելու ենք կառուցել՝ սկսած ռազմավարական ճանապարհներից, Հյուսիս-հարավից, Սիսիան-Քաջարան հատվածներից, մինչև դաշտամիջյան ճանապարհներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Մենք միայն հաջորդ տարի մոտ 500 կմ դաշտամիջյան ճանապարհներ ենք պլանավորում կամ նախագծել, կամ դրանց մի մասը կառուցել»,- ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ կան բազմաթիվ նախագծեր, որոնց մի մասը նախատեսված չէր:

Սանոսյանին խոսքով՝ Որոտան, Բարձրավան, Շուռնուխ համայնքներում հենց այս պահին շինարարները ճանապարհները հնարավորինս բարեկարգում են: «Նշված բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա»,- հավելեց ՏԿԵ նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին