Կարևոր իրադարձություններ

ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ում

12 Նոյեմբեր, 2021 11:56
ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ում
Մի շարք խախտումներ «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ում
 
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին բողոքներ էին ստացվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի այգետերերից «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի գործունեության հետևանքով առաջացած փոշու արտանետումների վերաբերյալ։
 
ԲԸՏՄ աշխատակիցները տեղում իրականացրել են ուսումնասիրություն, ապա «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ում անցկացրել ստուգում, որի արդյունքում հայտնաբերել են բնապահպանական նորմերի մի շարք խախտումներ։
 
Մասնավորապես՝
 
 Ընկերության կողմից հանքի շահագործումն իրականացվել է առանց սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի հիման վրա տրված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների/արտանետման թույլտվությունների։
  Չի պահպանվել սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվության պայմանները։
 Չի իրականացվել թափոնների գույքագրում:
 Չի վարվել թափոնների գոյացման համար՝ սկզբնական հաշվառման և թափոնների միասնական հաշվառման համար՝ ընդհանուր հաշվառման գրքեր:   Եռամսյակային հաշվարկ հաշվետվություններում չեն ներառվել պեռլիտի հանքավայրի տարածքից արտանետված վնասակար նյութերի քանակները:
 Ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանվել և չի վարվել երկրաբանական փաստագրություն։
 Չի կատարվել փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների ինտենսիվ ջրում։
 Օգտակար հանածոյի արդյունահանումը չի կատարվել ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան։
 Չի իրականացվել օգտակար հանածոյի պաշարի շարժի հավաստի հաշվառում։
 Չի կատարվել ընդերքօգտագործման վճարները, մասնավորապես՝ մշտադիտարկումների իրականացման վճարները։
 Լիազոր մարմնին չի ներկայացվել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվությունները։
 
 Ընկերության նկատմամբ նշանակվել է 3 վարչական տույժ՝ ընդհանուր 300.000 ՀՀ դրամի չափով։
 
 Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 463.500 ՀՀ դրամ։
 
«Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ին տրվել են խախտումները վերացնելու մասին հանձնարարականներ։
 

Լրահոս

Դիտել ավելին