Կարևոր իրադարձություններ

Զինվորի տունը նախաձեռնել է Հայաստանում Վետերանների հոսպիտալի կառուցման ծրագիրը․ Արմեն Մուրադյան (տեսանյութ)

12 Նոյեմբեր, 2021 11:09
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Զինվորի տունը նախաձեռնել է Հայաստանում Վետերանների հոսպիտալի կառուցման ծրագիրը․ Արմեն Մուրադյան (տեսանյութ)

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել, որտեղ նշում է, որ Զինվորի տունը նախաձեռնել է Հայաստանում Վետերանների հոսպիտալի կառուցման ծրագիրը։

«Զինվորի տունը նախաձեռնել է Հայաստանում Վետերանների հոսպիտալի կառուցման ծրագիրը: Վետերանների հոսպիտալը լիովին հարմարեցված է լինելու հենաշարժողական խնդիր ունեցող անձանց կարիքներին: Այն լինելու է բազմապրոֆիլ վիրաբուժական հիվանդանոցային համալիր, որտեղ me8 վիրավոր զինվորները կկարողանան լիովին իրացնել իրենց առողջապահական իրավունքը, ստանալ որակյալ բուժծառայություն` արժանապատիվ ու հարմարավետ պայմաններում:

Հոսպիտալը կառուցվելու և սերտիֆիկացվելու է որակավորման միջազգային JCI ստանդարտով: Այդօրինակ ստանդարտով հիվանդանոցային համալիր այսօր չկա Հայաստանում, իսկ տարածաշրջանում առկա է միայն Թուրքիայում: Կարծում եմ, մեր տղաների համար մենք պետք է անենք առավելագույնը, նրանք պետք է ստանան իրենց անհրաժեշտ բժշկական ծառայությունը իրենց հարմար, արժանապատիվ պայմաններում: Հիվանդանոցում գործելու են վիրավոր զինվորներին առաջիկա տարիներին ամենաանհրաժեշտ բաժինները՝ դիագնոստիկա, պլաստիկ վիրաբուժություն, ուրոլոգիա, տրավմատոլոգիա և այլ: Վետերաների հոսպիտալն ունենալու է շուրջ 200 մահճակալային ֆոնդ, նկուղային տարածքը պատերազմական պայմաններում ծառայելու է որպես ապաստարան:
Այսօր էլ սահմանը պահող մեր տղաները վիրավորվում են թշնամու գնդակից:
 
Այս փաստը մեզ պետք է ստիպի լինել առավելագույնը զգոն ու միասնական: Մենք պետք է համախմբվենք մեկ գաղափարի շուրջ և այդ գաղափարը մեր վիրավոր զինվորների արժանապատիվ կյանքն է: Մենք կարող ենք մեր վիրավոր տղաներին ապահովել լավագույն բժշկական ծառայությամբ, որպեսզի ապագայի հնարավոր պատերազմի ժամանակ սահման մեկնող յուրաքանչյուր զինվոր ու կամավոր վստահ կլինի, որ վիրավորում ստանալու դեպքում ինքը մենակ չի մնալու իր խնդիրների հետ, դրանք ամբողջությամբ լուծվելու են մեկ տեղում՝ արժանապատիվ ու հարմարավետ պայմաններում»,- գրել է Մուրադյանը:
 
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ։
 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին