Կարևոր իրադարձություններ

Արամ Ա կաթողիկոսը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը

11 Նոյեմբեր, 2021 21:27
Արամ Ա կաթողիկոսը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը

Արամ Ա կաթողիկոսը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

Այսօր կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպան Յան Գոլարտին։

Զրուցակիցները քննարկել են Միջին Արևելքին և հատկապես՝ Լիբանանին առնչվող մի շարք հարցեր։

Զրույցի ավարտին Արամ Ա կաթողիկոսը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը և շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին