Կարևոր իրադարձություններ

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

11 Նոյեմբեր, 2021 20:59
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Նոյեմբերի 10-ին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Փարիզում կայացած հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ։ Այս մասին փոխանցում է 1lurer.am-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ։

Համանախագահների տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․

«Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ, ի թիվս այլոց, պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը, և կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը։ Համանախագահները նաև ընդգծել են հրահրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին