Կարևոր իրադարձություններ

Ստանձնել եմ պատգամավորական մանդատս և այսուհետ աշխատանքս շարունակելու եմ ՀՀ ԱԺ-ում․ Միքայել Թումասյան

11 Նոյեմբեր, 2021 20:21
Հեղինակ՝ Միքայել Թումասյան
Ստանձնել եմ պատգամավորական մանդատս և այսուհետ աշխատանքս շարունակելու եմ ՀՀ ԱԺ-ում․ Միքայել Թումասյան

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ստանձնել եմ պատգամավորական մանդատս և այսուհետ աշխատանքս շարունակելու եմ ՀՀ Ազգային ժողովում: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում աշխատելու այս երեք տարիների ամեն օրն ինձ համար եղել է լավագույնն անելու ձգտում: Այդ պաշտոնը ստանձնել եմ պատասխանատվության մեծ զգացումով եւ այն ինձ համար եղել է նոր գաղափարների ու նախաձեռնությունների իրականացման շրջան:

Գնում եմ խորհրդարան՝ իրականացնելու մեր հայրենիքի զարգացման հետ կապված կարևոր ծրագրեր:

Սիրելի՛ գործընկերներ, Դավթաշեն վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ, ուզում եմ հայտնել Ձեզ իմ խորին շնորհակալությունը մեր աշխատանքը երկուստեք ճիշտ եւ արդյունավետ կազմակերպելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հ. Մարությանին` վստահության եւ համատեղ աշխատանքի համար։

Շնորհակալություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին