Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 15-ից կմեկնարկի Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքների նոր փուլը

11 Նոյեմբեր, 2021 20:07
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Նոյեմբերի 15-ից կմեկնարկի Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքների նոր փուլը

Նոյեմբերի 15-ից կմեկնարկի լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում անտառաշերտի մաքրման աշխատանքների նոր փուլը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նախարարը նշել է, որ վերսկսվելու են Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները նոր, ավելի հզոր տեխնիկական միջոցներով։

2021 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել, ևս մեկ միավոր տեխնիկա առաջիկայում ձեռք կբերվի դրամաշնորհային միջոցներով՝ «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում:

 2022 թվականին նախատեսվում է իրականացնել 155 հա ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում՝ «Սևան» ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում:

 

Լրահոս

Դիտել ավելին