Կարևոր իրադարձություններ

Երասխում բացվեց Ադրբեջանի կողմից «պատահմամբ» խփված ռուսական ուղղաթիռի զոհված սպաների հուշարձանը

11 Նոյեմբեր, 2021 19:57
Երասխում բացվեց Ադրբեջանի կողմից «պատահմամբ» խփված ռուսական ուղղաթիռի զոհված սպաների հուշարձանը

Երասխում բացվեց Ադրբեջանի կողմից «պատահմամբ» խփված ռուսական ուղղաթիռի զոհված սպաների հուշարձանը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ 

Աղբյուրի հաղորդմամբ, հուշարձանի բացման արարողությանը ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, կասկածի տակ դնելով ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր Հայաստանի օդային տարածքում ռուսական ուղղաթիռի խոցումը «պատահականություն» է եղել, նշեց․

«Այս ողբերգական միջադեպը, որը ադրբեջանական կողմը կոչում է «պատահականություն», տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել ռազմական բախումներ: Եվ ահա այսօր ներկա ենք մի հուշակոթողի բացման, որը հավերժացնում է օդաչուներ մայոր Յուրի Վ. Իշչյուկի և ավագ լեյտենանտ Ռոման Վ. Ֆեդինի հիշատակը, երկու նվիրյալ զինվորականների, որոնք զոհվեցին ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունները կատարելիս»։

Ապա փոխնախարարն իր ցավակցությունն ու աջակցությունը հայտնեց զոհվածների ընտանիքներին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին