Կարևոր իրադարձություններ

Նախագահի հրամանագրով՝ Անուշավան Մուշեղյանը նշանակվել է Կոտայքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

11 Նոյեմբեր, 2021 17:21
Նախագահի հրամանագրով՝ Անուշավան Մուշեղյանը նշանակվել է Կոտայքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Անուշավան Մուշեղյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Նախագահը հրամանագիր է ստորագրել նշանակման մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդ-վածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 4-ի ԲԴԽ-91-Ո-267 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Անուշավան Մուշեղյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին