Կարևոր իրադարձություններ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինը արձանագրել է 2 խախտման դեպք

11 Նոյեմբեր, 2021 16:37
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինը արձանագրել է 2 խախտման դեպք

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի   Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք։ Հայտնաբերվել է գերբեռնված ուղևորափոխադրում կատարող 1 տրանսպորտային միջոց, 1-ում էլ բացակայել է ախտահանիչ հեղուկը։ Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

 

Լրահոս

Դիտել ավելին