Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է

11 Նոյեմբեր, 2021 16:28
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է

Վերաքննիչ քրեական դատարանը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Հովսեփյանին գրավով ազատ էր արձակել:

Նշենք, որ Հովսեփյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն․ Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելու, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով․ յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Լրահոս

Դիտել ավելին