Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար Պոլիտեխնիկը կազմակերպում է ձեռներեցության դասընթացներ` «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» խորագրով

11 Նոյեմբեր, 2021 15:46
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար Պոլիտեխնիկը կազմակերպում է ձեռներեցության դասընթացներ` «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» խորագրով

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կմեկնարկեն «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» խորագրով անվճար դասընթացների շարք` Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար։

Ս.թ. նոյեմբերի 22-ից 26-ը ՀԱՊՀ-ում կմեկնարկեն «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» խորագրով դասընթացները՝ նախատեսված 44 օրյա պատերազմի մասնակիցների, պատերազմից տուժած, Արցախից եկած ուսանողների, բռնի տեղահանվածների և այլ ներգաղթյալների համար: Այլ հետաքրքրված անձիք ևս կարող են գրանցվել և մասնակցել: Ներկայիս տնտեսական և տեխնոլոգիական զարգացումներին և մարտահրավերներին արձագանքում է Ձեռնարկատիրական կրթությունը, որն ուղղված է ստեղծագործական և նորարարական հմտությունների բարձրացմանը՝ խթանելով տնտեսական աճ և աշխատատեղերի ստեղծում:

Վերջին մեկ տարվա ընթացքում 44 օրյա պատերազմի հետևանքով առավել խորացած սոցիալ-տնտեսական խնդիրներն ու մարտահրավերները ծառացել են ոչ միայն հայաստանաբնակ հայերի այլ նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առջև: Արցախահայությունն ապրում է դժվար ժամանակներ, և ի աջակցություն վերջիններիս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)` Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացների շարքը: Համագործակցությունն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Միացյալ Թագավորության Սաութհեմփթոնի համալսարանի միջև։

 Հնգօրյա դասընթացի նպատակն է ծանոթացնել նորարարական և ստեղծագործական մտածելակերպին, բիզնես մոդելի կառուցման ժամանակակից գործիքներին։ Վերապատրաստման արդյունքում մասնակիցները կստանան ձեռներեցության, բիզնես մոդելի կառուցման, ստեղծագործական և նորարարական մտածելակերպի զարգացման մասին գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնց հենքի վրա վերապատրաստված անձը կնպաստի ձեռնարկատիրական և նորարարական ուղղության զարգացմանը` միտքն արտադրանքի վերածելով:

Հետաքրքրված անձինք կարող են անցնել հղումով և գրանցվել: Այլ հարցերի դեպքում զանգահարել (+374) 10 56 74 25 / (+374) 98 12 12 94 կամ նամակ ուղարկել հետևյալ էլ.հասցեներին [email protected], [email protected]:

Լրահոս

Դիտել ավելին