Կարևոր իրադարձություններ

Հայտնի է, թե պետական որ պաշտոնյաների վարձատրությունը կբարձրանա. կառավարությունը հավանություն տվեց նախագծին

11 Նոյեմբեր, 2021 12:10
Հայտնի է, թե պետական որ պաշտոնյաների վարձատրությունը կբարձրանա. կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարությունը հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

«Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից»,- նշված է օրենքի փոփոխության նախագծում:

Նշենք, որ նախագծով նախատեսվում է մասնագիտական պաշտոնների 8-րդ ենթախմբի, կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների, հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մասնագետների համար ապահովել Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերին համահունչ՝ նվազագույն ամսական աշխատավարձին առվազն հավասար հիմնական աշխատավարձ՝ մինչև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին