Կարևոր իրադարձություններ

Վճռաբեկ դատարանը կունենա առանձին վարչական ու քաղաքացիական պալատներ

11 Նոյեմբեր, 2021 10:42
Վճռաբեկ դատարանը կունենա առանձին վարչական ու քաղաքացիական պալատներ

Այսօր տեղի ունեցող կառավարության նիստի ընթացքում կքննարկվի Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող նախագիծ, ըստ որի  Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատը կվերացվի և կստեղծվեն երկու առանձին, ինքնուրույն, մասնագիտացված պալատներ՝ քաղաքացիական ու վարչական։ 

Արդարադատության նախարարության ներկայացմամբ ​​այդ կերպ կստեղծվեն երաշխիքներ տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը ապահովելու համար։ Տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պալատի 11 դատավորներից 5-ը մինչև Վճռաբեկ դատարանում պաշտոնավարումն սկսելը կամ մասնագիտացված վարչական արդարադատության ներդնումը ունեցել են վարչական մասնագիտացում կամ վարչական ոլորտի, հանրային իրավահարաբերություններից բխող գործերի քննության փորձառություն։ 

Նախարարությունը ընդգծում է նաև այն փաստը, որ առանձին վարչական պալատներ Վճռաբեկի կազմում գործում են Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Շվեդիայում, Վրաստանում, Լատվիայում ու Լիտվայում։

 

Լրահոս

Դիտել ավելին