Կարևոր իրադարձություններ

Հովիտ գյուղում տրակտոր է շրջվել․ վարորդը տեղում մահացել է

11 Նոյեմբեր, 2021 09:39
Հովիտ գյուղում տրակտոր է շրջվել․ վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերի 10-ին, ժամը 23:38-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս տեխնիկա է շրջվել․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Kirovets K-700» մակնիշի տրակտորը շրջվել է․ վարորդը (Ս․ Կ․, ծնված 1991 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել տրակտորի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին