Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Քանաքեռում. 4 սպանվածներից մեկը քրեական հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույն է»

11 Նոյեմբեր, 2021 09:06
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Քանաքեռում. 4 սպանվածներից մեկը քրեական հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույն է»

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում. ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել կան տուժածներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է նաեւ, որ նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել են: 

Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:

Կայքի տեղեկոթյուններով տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:

Փատի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ Քր.Օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, մահացածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

Armlur.am-ի տեղեկություններով՝ սպանության կասկածյալը ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդին է, որը բոլորին հայտնի է Տյուշ անունով:

«Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը»,- գրել է աղբյուրը: 

Լրահոս

Դիտել ավելին