Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Մե՛կ նալին են խփում, մե՛կ մեխին. նոր խաղատներ կարող են ստեղծվել. «Ժողովուրդ»

11 Նոյեմբեր, 2021 08:47
Մե՛կ նալին են խփում, մե՛կ մեխին. նոր խաղատներ կարող են ստեղծվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կառավարությունը մի կողմից արգելում է շահումով խաղերի, խաղատների եւ բուքմեյքերական ընկերությունների գովազդը զանգվածային լրատվական միջոցներում՝ այդկերպ վնասելով նաեւ լրատվամիջոցներին, մյուս կողմից՝ հենց օրենքի նախագծով նոր խաղատներ ստեղծելու հնարավորություն է ամրագրում:

Մասնավորապես, երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որով ցանկանում է փոփոխություն կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում: Ինչպես հայտնի է, Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան քաղաքներում թույլատրվում է խաղատների գործունեությունը: Եվ, ահա, նախարարությունը ցանկանում է օրենսդրությամբ ամրագրել, որ խաղատներ կարող են լինել նաեւ այն քաղաքներում, որոնք համարվում են զբոսաշրջային կենտրոններ: Այսինքն՝ ստացվում է՝ կառավարությունը ցանկանում է արգելել մամուլով բուքմեյքերական գովազդը, որպեսզի նպաստի խաղամոլների թվի նվազմանը, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն է ստեղծում նոր խաղատների ստեղծման, այն էլ՝ նույնատիպ պայմաններով: Սա նշանակում է, որ կառավարությունն ազնիվ չէ իր հայտարարություններում եւ իրականում Նիկոլ Փաշինյանին քննադատող մամուլին ֆինանսապես խեղճացնելու խնդիր է իր առջեւ դրել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին