Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

11 Նոյեմբեր, 2021 00:01
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Նոյեմբերի 8-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 52 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

 

Լրահոս

Դիտել ավելին