Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կան վիրավորներ

10 Նոյեմբեր, 2021 23:26
Գեղարքունիքի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կան վիրավորներ

Այսօր՝ ժամը 18։30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել։ 21-ամյա վարորդը՝ Կարեն Մ-ն, Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն։

Տուժել է նաև Mercedes-ի ուղևորը՝ 20-ամյա Ռուդիկ Հ-ն։ Վերջինս տեղափոխվել է «Գավառ» ԲԿ։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու ու այնուհետև ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի գոտի։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին