Այսօր՝ ժամը 11։30-ի սահմաններում, 35-ամյա Արման Ա-ն Պարոնյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ իր վարած ՎԱԶ 21074 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 14-ամյա Էբրաիմ Ռ-ին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, վարորդն օգնել է դեպքիի վայր ժամանած ԱԻՆ -ի փրկարարներին ,և տղային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Իսկ նոյեմբերի 9-ին Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Կ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյուլիքեխվյան փողոցի 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 8-ամյա Սամվել Պ-ին։ Վերջինս «Արաբկիր» ԲԿ-ում է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։