Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

10 Նոյեմբեր, 2021 20:01
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, կառավարության տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը և այլք: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք կառավարության ծրագրում սահմանել ենք, որ ծրագրի հաստատումից հետո եռամսյա ժամկետում պետք է որոշում կայացնենք տնտեսության գերակայությունների, այսինքն՝ գերակա ճյուղերի վերաբերյալ: Եվ այսօր մեր քննարկումը նվիրված է դրան»:

Քննարկվել են այն ուղղությունները, որոնք իրենց ներուժով հնարավորություն ունեն դառնալ տնտեսության լոկոմոտիվը և զարգացման հիմնական ճյուղերը: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին