Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը պաշտոնապես ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին

10 Նոյեմբեր, 2021 19:39
Գնել Սանոսյանը պաշտոնապես ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ղեկավարներին պաշտոնապես ներկայացրել են Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Գնել Սանոսյանը, շնորհակալություն հայտնելով նախորդ մարզպետին, նորանշանակ մարզպետին մաղթել է հաջողություններ նոր պաշտոնում․ «Պարոն Հարությունյանը շատ բարդ շրջանում ստանձնեց պաշտոնը, հետպատերազմյան այդ ծանր ժամանակահատվածում կարողացավ աշխատել և հիմա ուրախ եմ արձանագրելու, որ աշխատանքը շարունակելու է մեզ հետ։ Տիկին Բաղդասարյան, շնորհավորում եմ Ձեզ չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի անցնելու առթիվ։ Շատ ուրախ եմ, որ մարզին քաջածանոթ եք և պատգամավոր աշխատած ժամանակահատվածում էլ բարձրացրել եք մարզին հուզող հիմնախնդիրները։ Հիմա Ձեզ հաջողություններ եմ մաղթում և նոր ձեռքբերումներ»։

Շիրակի մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության և մաղթանքների համար և նշել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը․ «Ինձ համար մեծ պատասխանատվություն է ստանձնել Շիրակի մարզպետի պատվաբեր պաշտոնը։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որ կստանձնի այս պաշտոնը պետք է կարողանա ըստ արժանվույն ծառայել և այդ ծառայությունը կլինի անկեղծության հենքով և ազնիվ աշխատանքով։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյանին այս ամիսների ընթացքում հետևողական և նվիրված աշխատանքի համար, մենք միշտ համագործակցել ենք և լիահույս եմ, որ առաջիկայում էլ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը։ Ես գիտակցել եմ, որ գալիս եմ խնդրաշատ մարզ և այդ խնդիրների լուծմանը պետք է միտված լինեն իմ ջանքերը։ Ես վստահեցնում եմ, որ հետևողական աշխատանքով կկարողանամ մարզի բնակչության առջև ներկայանալ։ Միայն նվիրումն ու հետևողական աշխատանքը կբերի մեզ արդյունքների»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին