Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանն արտագնա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում

10 Նոյեմբեր, 2021 19:20
Ռոմանոս Պետրոսյանն արտագնա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել  «Սևան» ազգային պարկում

Այսօր ՇՄ նախարարը՝ Ռոմանոս Պետրոսյանը, արտագնա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ-ի տարածած հաղորդագրությունից։

Նախարարը ազգային պարկի ղեկավար անձնակազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է առաջիկայում մեկնարկող մի քանի կարևոր նախաձեռնություններ, ապա վերլուծվել են ընթացիկ գործընթացները, որոնց թվում է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը։

Նա ևս մեկ անգամ կարևորել է ՊՈԱԿ-ի արդյունավետ ֆինանսական կառավարման անհրաժեշտությունը, որից էլ բխում է գույքագրված խնդիրերի լուծումն ու արձանագրված առերևույթ խախտումների վերացմանն ուղղված գործընթացների հաջող ընթացքը։
 
Քննարկվել է նաև  «Սևան» ազգային պարկի» տեխնիկական վերազինումը և հնարավորությունների հզորացումը, որը ծառայելու է լճի ափամերձ հատվածը ապօրինի կառույցներից ազատելու կարևորագույն նպատակին։
 
Ազգային պարկը վերազինվել է նոր տեխնիկայով, որով ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվելու է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը, ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող, ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ, ինչպես նաև՝ լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվելու են անտառաշերտի մաքրման աշխատանքները։
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին