Կարևոր իրադարձություններ

Երևանում հարազատների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

10 Նոյեմբեր, 2021 18:41
Երևանում հարազատների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

Այսօր՝ ժամը 22։40-ի սահմաններում, ԱԻՆ-ի փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկի տան մոտ դանակահարություն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ 25-ամյա Աղվան Ալեքսանյանը, 29-ամյա Վաչագան Ալեքսանյանը և 31-ամյա Արման Ալեքսանյանը վեճի ընթացքում հարվածել են միմյանց և տարբեր վնասվածքներ հասցրել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին