Կարևոր իրադարձություններ

Պարզվել է տեսանյութում երևացող՝ կնոջ հանդեպ բռնություն գործադրող տղամարդու ինքնությունը․ ոստիկանության պարզաբանումը

10 Նոյեմբեր, 2021 18:11
Պարզվել է տեսանյութում երևացող՝ կնոջ հանդեպ բռնություն գործադրող տղամարդու ինքնությունը․ ոստիկանության պարզաբանումը

Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։

Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

 

Լրահոս

Դիտել ավելին