Կարևոր իրադարձություններ

«3+3» ձևաչափով համագործակցության մեխանիզմի ստեղծումը կարող է բարձրացնել միջպետական հարաբերություններում վստահության մակարդակը. Զախարովա

10 Նոյեմբեր, 2021 17:32
«3+3» ձևաչափով համագործակցության մեխանիզմի ստեղծումը կարող է բարձրացնել միջպետական հարաբերություններում վստահության մակարդակը. Զախարովա

Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների համար «3+3» ձևաչափով համագործակցության մեխանիզմի ստեղծումը կարող է բարձրացնել միջպետական հարաբերություններում վստահության մակարդակը: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը բխում է տվյալ ձեւաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Մեր կարծիքով, դրա գործարկումը կնպաստեր միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային ներուժի բացահայտմանը»,- ասել Զախարովան:

Զախարովան ընդգծել է, որ քննարկման հարցերը շատ են. «Ուստի ձևաչափը կարող է և պետք է բերի ինչպես հին խնդիրների լուծումը, այնպես էլ նոր մարտահրավերների լուծում»,- հավելել է:

 

Լրահոս

Դիտել ավելին