Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023-ին

10 Նոյեմբեր, 2021 16:45
Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023-ին

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին։ 

«Մի փոքր խնդիր կա Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հետ կապված, քանի որ շինարարություն իրականացնող նախորդ ընկերության նկատմամբ դատական գործընթաց կա: Այդ հատվածում երկու գործընթաց ենք նախաձեռնել՝ հնարավորինս մեղմել վթարավտանգ վայրերը, կահավորել լրացուցիչ նշաններով կահավորելու կամ կատարել այլ շինարարական աշխատանքներ անելու։ Բայց դրան զուգահեռ գլխավոր գործընթացը այն է, որ պետք է կազմակերպվի մրցութային փուլ, ընտրվի նոր շինարարական ընկերություն և բուն շինարարական գործընթացը նախաձեռնել։ Դրա համար դժվար է ժամկետները ասել, բայց կավարտենք այդ հատվածը 2023 թվականին»,- ասաց Սանոսյանը։

Նախարարը հավելեց, որ մի ճանապարհը պատրաստ կլինի հաջորդ տարվա սեպտեմբերին, իսկ մյուսը՝ տարեվերջին։ 

Լրահոս

Դիտել ավելին