Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի մերձակայքում խաղաղապահի հուշարձան է բացվել

10 Նոյեմբեր, 2021 16:37
Ստեփանակերտի մերձակայքում խաղաղապահի հուշարձան է բացվել

Ստեփանակերտի մոտ ռուս խաղաղապահների ռազմական ավանի տարածքում խաղաղապահին նվիրված հուշարձան է բացվել։ Հուշարձանը նվիրված է ՌԴ խաղաղապահ առաքելության՝ ԼՂ-ում հաստատվելու 1 տարվան։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Գենադի Անաշկինը:

Բրոնզե արձանը պատկերում է ամբողջական սպառազինությամբ խաղաղապահի, ով Կալաշնիկովի ինքնաձիգ է կրում և նա գրկել է փոքր աղջակի, ով նրան ծաղկեփունջ է նվիրում։ Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակիցն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին