Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն

10 Նոյեմբեր, 2021 15:10
Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն
 Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից։
 
 Նախագծի նպատակն է նոր որակ և նոր մոտեցումներ ներդնել արգելոց-թանգարանների այցելուների համար։
 
Երեք արգելոցների տարածքներում կիրականացվի բարեկարգում,
կկառուցվեն սպասարկման ենթակառուցվածքներ, կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ և ցուցանակներ, ապա կստեղծվեն կանաչ անկյուններ՝ լանդշաֆտային լուծումներով։
 
Նախագիծը իրականացվում է Converse Bank-ի աջակցությամբ։
 
 Այսօր բանկի ներկայացուցիչները «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Գագիկ Գրիգորյանի հետ հուշարձանի տարածքում շրջայց կատարեցին և քննարկեցին կանաչ անկյունների ստեղծման ծրագիրը։
 
Դեկտեմբերի 1ին կմեկնարկեն էսքիզային և նախագծային աշխատանքները։

Լրահոս

Դիտել ավելին