Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում․ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

10 Նոյեմբեր, 2021 14:25
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում․ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. նոյեմբերի 11-ին Երևան քաղաքի Աճառյան փողոց-Մարշալ Բաբաջանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: 

Փոփոխության արդյունքում Առինջի կողմից Աճառյան փողոցով նշված խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների տարբեր ուղղություններով երթևեկությունը խաչմերուկում կկարգավորվի միայն մեկ լուսացույցով, իսկ Ֆուտբոլի ակադեմիայի կողմից Բաբաջանյան փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը դեպի Առինջի կողմ կկարգավորվի առանց սեկցիայի լուսացույցով:

Խաչմերուկում կապամոնտաժվի նաև մեկ հետիոտնային անցում:

Լրահոս

Դիտել ավելին