Կարևոր իրադարձություններ

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի մրցույթ է հայտարարվել

10 Նոյեմբեր, 2021 14:02
Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի մրցույթ է հայտարարվել

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի (այսուհետ՝ ռեկտորի) թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ ունեցող անձինք:

Ռեկտորի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) հավակնորդի ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպ­քում` ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,

բ) լուսանկար,

գ) ինքնակենսագրություն/ռեզյումե,

դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը, առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատանքի վայրից),

ե) հավակնորդի գործունեության ծրագիրը՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:

«գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներ­կայացվում են նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին PDF ձևաչափով, էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected]:

Դիմումները՝ կից փաստաթղթերով, ընդունվում են 2021 թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Հաշվի առնելով «Covid-19» համավարակով պայմանավորված իրավիճակը՝ մրցույթի մասնակցության դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) անհրաժեշտ է փոստային ծառայության միջոցով ուղարկել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի

հո­գա­բար­ձուների խորհրդի քարտուղարին (հասցե՝ 0025, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):

Մրցույթը տեղի է ունենալու 2021 թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը՝ 11։00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)։

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանո­նա­կարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաս­տաթղթեր» բաժնում (documentation.ysu.am):

Լրացուցիչ տեղեկությունների հա­մար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարին էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected]»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին