Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն առաջարկում է հունվարի 2-ը ևս դարձնել ամանորյա ոչ աշխատանքային օր

10 Նոյեմբեր, 2021 13:25
Կառավարությունն առաջարկում է հունվարի 2-ը ևս դարձնել ամանորյա ոչ աշխատանքային օր

Կառավարությունն առաջարկում է հունվարի 2-ը ևս դարձնել ամանորյա ոչ աշխատանքային օր: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ինպես գիտեք առաջին ընթերցմամբ ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության առաջարկը: Առաջին և երկրորդ ընթերցման միջակայքում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե ՔՊ կուսակցության ներսում, թե ընդհանրապես հանրությունն է լայն քննարկել և մենք առաջինից երկրորդ ընթերցման արդյունքում ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցանկում»,- ասաց Քերոբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին