Կարևոր իրադարձություններ

Լինել զարգացող պետություն՝ նշանակում է ունենալ կայացած տեղական ինքնակառավարման մարմիններ. Էդուարդ Բաբայան

10 Նոյեմբեր, 2021 10:46
Հեղինակ՝ Էդուարդ Բաբայան
Լինել զարգացող պետություն՝  նշանակում է ունենալ կայացած տեղական ինքնակառավարման մարմիններ. Էդուարդ Բաբայան

ԲՀԿ անդամ Էդուարդ Բաբայանը ֆեյբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ։ 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման մարմինների օր:
 
Կենսունակ տեղական ինքնակառավարումն ամենակարևոր քննությունն է պետականություն կերտող ցանկացած հասարակության համար: Լինել զարգացող պետություն՝ նշանակում է ունենալ կայացած տեղական ինքնակառավարման մարմիններ:
 
Շնորհավորում եմ բոլոր համայնքներին, համայնքների ղեկավարներին, համայնքի զարգացման մեջ ներդրում ունեցող յուրաքանչյուր բնակչի՝ այս կարևոր օրվա կապակցությամբ:
 
Հարկավոր է ջանք չխնայել՝ տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարության բարձրացման ուղղությամբ՝ առաջին տեղում դասելով գյուղի, համայնքի շահերը: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում բարեկեցիկ համայնք, բարեկեցիկ գյուղ և քաղաք ունենալն է` նրա բնակչի համար անհրաժեշտ սոցիալական և արտադրական ենթակառուցվածքներով:
 
Վստահ եմ, առաջիկայում մենք ունենալու ենք առավել թափանցիկ և հաշվետու տեղական ինքնակառավարման մարմիններ:
Միասի՛ն իրագործենք այս տեսլականը»:

 

Լրահոս

Դիտել ավելին