Կարևոր իրադարձություններ

Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիները մանրամասներ են պատմում (տեսանյութ)

10 Նոյեմբեր, 2021 10:39
Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիները մանրամասներ են պատմում (տեսանյութ)

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում նոյեմբերի  8-ին ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած Ջրմուղ-կոյուղի ընկերության աշխատակիցները Ստեփանակերտի հիվանդանոցում են։ 

Վիրավորում ստացած Գևորգ Մելքումյանի վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող: Այսօր առավոտից արդեն նա շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառության ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա պարանոցի շրջանում էր վիրավորում ստացել: Մյուս 2 վիրավորվածների՝ Արմեն Սարգսյանի և Գագիկ Ղազարյանի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Նրանք Արցախի հանրային  հեռուստաընկերությանը  պատմել են դեպքի մանրամասները։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին