Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով

10 Նոյեմբեր, 2021 10:30
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով

 44-օրյա արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների, Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով: 

Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:

«Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը այս պահին՝ լուսավորված հայկական եռագույնով։ Այս խորհրդանշական քայլն արվել է 44-օրյա արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի առիթով` ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների։

Շնորհակալություն Փոլ Կրեկորյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին»,-ասված է հայտարարության մեջ։
 

Լրահոս

Դիտել ավելին