Կարևոր իրադարձություններ

Մեծամորի ոստիկանապետը Toyota-ով մխրճվել է Volvo-ի ավտոքարշակի հետնամասի մեջ. նա հոսպիտալացվել է

09 Նոյեմբեր, 2021 22:56
Մեծամորի ոստիկանապետը Toyota-ով մխրճվել է Volvo-ի ավտոքարշակի հետնամասի մեջ. նա հոսպիտալացվել է

Այսօր՝ ժամը 21։00-ի սահմաններում, Երևան- Արմավիր ավտոճանապարհին Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս մխրճվել է Volvo ավտոքարշակ մանիպուլյատորի հետնամասի մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, Toyota-ի վարորդը՝ Սամվել Խմելյանը, մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։

Աղբյուրի տեղեկություններով, Սամվել Խմելյանը ոստիկանության Մեծամորի բաժնի պետն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին