Կարևոր իրադարձություններ

Ծաղկաշենում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը

09 Նոյեմբեր, 2021 22:24
Ծաղկաշենում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը

Նոյեմբերի 9-ին Ծաղկաշենում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Այն օրհնվել է  Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի կողմից։

Արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի աշխատակիցներ, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ծաղկաշենցիներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները, համայնքի բնակիչներ:

 

Լրահոս

Դիտել ավելին