Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող․ ՌԴ դեսպան

09 Նոյեմբեր, 2021 21:30
Հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող․ ՌԴ դեսպան

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության պայմանավորվածություններից հետո էլ ԼՂ-ում գրանցվող ողբերգական միջադեպերին, նշել է․

«Իհարկե, կան խնդիրներ, լինում են նաև ողբերգական միջադեպեր: Այդ ամենը շատ բարդ է: Բայց այն կոնֆլիկտային ներուժի, էմոցիոնալ լարվածության ֆոնին, որը կուտակվում էր տասնամյակներ շարունակ, այն ողբերգության ֆոնին, որը եղավ մեկ տարի առաջ, ես կարծում եմ՝ կարելի է ասել, որ այդ պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ գործում են և շատ կարևոր դեր են խաղում արյունահեղությունը կանխելու, բնակչության անվտանգությունը ապահովելու և իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու առումներով»։

Դեսպանի խոսքով, իրավիճակի կարգավորման համար մեծ աշխատանք է պահանջվում, իսկ այդ աշխատանքն իրականացվում է հնարավորինս այնպես, որ երկու կողմերի համար էլ արդյունքն ընդունելի լինի։

«Բայց, ամեն դեպքում, այդ աշխատանքը միտված է շփման ընդհանուր եզրեր գտնելուն, այսինքն՝ խոսք անգամ լինել չի կարող հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու, շահերը հանձնելու, դավաճանության մասին՝ ինչպես այստեղ են երբեմն վախենում»,-շեշտել է դեսպանը։

 

Լրահոս

Դիտել ավելին