Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևն առաջին ընթերցմամբ ընդունվել է

09 Նոյեմբեր, 2021 21:17
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևն առաջին ընթերցմամբ ընդունվել է

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Այս մասին տեղեկանում ենք Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

«Այսօր Հայկական հարցի համար պատմական օր է. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն առաջին ընթերցմամբ ընդունվեց առանց առարկությունների: 

Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին:

Շնորհակալ ենք Թիմ Լաֆթոնին և այս հաջողության համար նրա բոլոր աջակիցներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին