Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանը՝ Երևանյան լճի «ցամաքելու» մասին

09 Նոյեմբեր, 2021 16:55
Երևանի քաղաքապետարանը՝ Երևանյան լճի «ցամաքելու» մասին

Երևանյան լճի մակարդակի իջեցումը կատարվել է տեխնիկական նկատառումներով: Այս մասին Shabat.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:

«Դեպի Երևանյան լիճ ջուր բացթողնվող հատվածում կա որոշակի ցանց, որի նպատակը՝ թափոնների, տիղմերի կուտակումը կանխելն է, և այժմ այդ հատվածում խնդիր է առաջացել և ջրի թողունակությունը նվազել է: Կատարվել է ջրի մակարդակի իջեցում՝ խողովակաշարի դիմացում առկա ցանցը մաքրելու նպատակով:

Այս տեխնիկական աշխատանքներն արդեն իսկ կատարվել են, և Երևանյան լիճն առաջիկա մի քանի օրերի ընթացքում կվերադառնա իր նախկին տեսքին»,- պարզաբանեցին Երևանի քաղաքապետարանից: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին