Կարևոր իրադարձություններ

Մասիսի փոխքաղաքապետն աշխատանքից ազատման դիմում է գրել

09 Նոյեմբեր, 2021 16:39
Հեղինակ՝ Նորայր Հակոբյան
Մասիսի փոխքաղաքապետն աշխատանքից ազատման դիմում է գրել
Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը ֆեյբուքյան իր էջում հրապարակում է արել, որում մասնավորապես նշված է․
 
«Սիրելի մասիսցիներ, քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների հարգելի աշխատակիցներ,
Տեղեկացնում եմ , որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
 
2016 թվականի դեկտեմբեր ամսից զբաղեցրել եմ Մասիսի փոխքաղաքապետի պաշտոնը և այն հնարավորինս ծառայացրել իմ սիրելի քաղաքի և նրա բնակիչների խնդիրների լուծմանը:
 
Թե որքանով եմ կարողացել հաջողել ՝ գնահատականը կտա մասիսցին:
 
Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում Մասիս քաղաքում իրականացվել են սոցիալական և տնտեսական բազում աշխատանքներ՝ փողոցային լուսավորության ցանցի արդիականացում և ընդլայնում, մանկապարտեզների հիմնանորոգում, խաղահրապարակների և մինի ֆուտբոլի դաշտերի կառուցում, զբոսայգու հիմնանորոգում, գազաֆիկացում և այլ ծրագրեր…
 
Ուզում եմ շնորհակալություն հայտնել համայնքային ծառայության աշխատակիցներին, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին և Մասիս քաղաքի բնակիչներին համատեղ , արդյունավետ և սրտացավ աշխատանքի համար՝ ի բարօրություն Մասիս քաղաքի և մասիսցու:
 
Կհանդիպենք առաջիկայում՝ նոր ծրագրերով և անելիքներով...»։
 
Շնորհակալությամբ՝ Նորայր Հակոբյան

 

Լրահոս

Դիտել ավելին