Կարևոր իրադարձություններ

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել 2022 թ. պետբյուջեի նախագծին

09 Նոյեմբեր, 2021 16:17
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել 2022 թ. պետբյուջեի նախագծին

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հիշեցրել է՝ 2022 թվականի համար կառավարությունը նախատեսում է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ:

«Նախատեսվում է ստեղծել մակրոտնտեսական այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար և պայմաններ կստեղծեն տարվա արդյունքներով 7 տոկոս տնտեսական աճի համար: 2022-ի համար պետբյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 347 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը: Նախատեսվում է զգալիորեն ավելացնել հարկային եկամուտները: 2022-ին դրանք կանխատեսվում են  1 տրլն 844 մլրդ դրամի չափով, ինչը 263 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով ավելին է, քան 2021-ի բյուջեի ճշտված պլանով հաստատված ցուցանիշը: Նախատեսվում է զգալիորեն ավելացնել հարկային  եկամուտները: 2022-ին դրանք կանխատեսվում են 1 տրլն 844 մլրդ դրամի չափով, ինչը 263 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով ավելի է, քան 2021-ի բյուջեի ճշտված պլանով հաստատված ցուցանիշը: Հարկային եկամուտները նախատեսվում է 2022-ին հասցնել ՀՆԱ-ի 23,4 տոկոսին, ինչը 2021-ի մակարդակը կգերազանցի 0,9 տոկոսային կետով: Ընդ որում, 2022-ի հարկային եկամուտնեը 380 մլրդ դրամով կգերազանցեն նախաճգնաժամային 2019 թվականի հարկային եկամուտների մակարդակը»,- ասել է Խաչատրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին