Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի և Արարատի մարզի հանրային տրանսպորտի աշխատանքը

09 Նոյեմբեր, 2021 16:10
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի  և Արարատի մարզի  հանրային տրանսպորտի աշխատանքը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական միջոցառման շրջանակում նոյեմբերի 9-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի և Արարատի մարզի հանրային տրանսպորտը։ 

Երևանում ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Աջափնյակ վարչական շրջանով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 29 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 3 խախտում․ տաքսամոտորային փոխադրում իրականացնող 2 վարորդ դիմակ չի կրել, 1 դեպքում էլ գերբեռնված ուղևորափոխադրում է կատարվել։ Նշված խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Արարատի մարզում, մասնավորապես՝ Արտաշատի երթակարգավարական կետում կատարվել է 15 մշտադիտարկվել է տրանսպորտային միջոց։ Արդյունքում 4 ուղևոր իջեցվել է տրանսպորտային միջոցից՝ դիմակ չկրելու պատճառով։ Ուղևորափոխադրում կատարող կազմակերպությունների կողմից հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր չեն արձանագրվել։ 

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։ 

Լրահոս

Դիտել ավելին