Կարևոր իրադարձություններ

Կրեմլում մեկնաբանել են Ղարաբաղի հարցով առաջնորդների հանդիպման հեռանկարը

09 Նոյեմբեր, 2021 14:40
Կրեմլում մեկնաբանել են Ղարաբաղի հարցով առաջնորդների հանդիպման հեռանկարը

Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ընդունման 1 տարվա կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

«Այսօր ոչ մի շփում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը հստակեցրել է, որ Մոսկվայի շփումը Բաքվի և Երևանի հետ տեղի է ունենում տարբեր մակարդակներում։

«Ինչ վերաբերում է երեքով շփվելուն, ապա եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել Պեսկովը։

«Մեկ տարի առաջ կնքված փաստաթղթերը չափազանց կարևոր ենք համարում, կարևոր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար՝ որպես փաստաթղթեր, որոնք թույլ տվեցին դադարեցնել պատերազմը ու կանգնել տարածաշրջանի տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»,- հավելել է Պեսկովը։


 

Լրահոս

Դիտել ավելին