Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ քաղաքացիություն ստանալու հարցով ՌԴ-ի իրավասու մարմիններին չի դիմել. Գոռ Աբրահամյան

09 Նոյեմբեր, 2021 13:42
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ քաղաքացիություն ստանալու հարցով ՌԴ-ի իրավասու մարմիններին չի դիմել. Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ժողովուրդ» թերթն այսօր, իբր խորհրդավորությամբ հրապարակային հարցադրում է արել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:

Հետո, դրական պատասխան ստանալու յուրօրինակ «կանխիկ» համոզվածություն ունենալով կամ գուցե նման պատասխան ստանալու երևակայության գիրկն ընկնելով, մի հատ էլ երկրորդ հարց է ուղղում, թե բա ի՞նչ պատասխան է ստացվել ՌԴ պետական կառույցներին դիմելուց հետո:

Թեև կարելի էր չարձագանքել այս անհեթեթությանը, սակայն նկատի առնելով, թե ինչպես են առանձին լրատվամիջոցներ, իբրև թե մի արժեքավոր բան, տիրաժավորել այն, հրապարակավ հուսախաբ անեմ և՛ նրանց, և՛ «Ժողովուրդ»-ի խմբագրությանը. ՀՀ գլխավոր դատախազը նման հարցով ՌԴ-ի իրավասու մարմիններին չի դիմել։

Հուսանք՝ մեկ փորձից խմբագրությունում կկռահեն երկրորդ հարցի պատասխանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին